Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու սահմանագծին է. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր սահմանագծին է։ Այս մասին Համայնքների պալատում ունեցած ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը
Նա, մասնավորապես, նշել է. «Ես խիստ մտահոգված եմ երկրում քաղաքացիական բնակչության վրա Իսրայելի գործողությունների ազդեցությամբ: Երկիրը գտնվում է լայնացող հակամարտության սահմանագծին, որը սպառնում է աղետալի մարդասիրական հետևանքներով: Մեզ անհրաժեշտ են անհապաղ դիվանագիտական գործողություններ՝ հետագա սրացումը կանխելու համար»։
Քուփերի խոսքով՝ Լիբանանում հարկադիր տեղահանության մասշտաբներն «անընդունելի» են:
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան Լիբանանին և հարևան տարածաշրջաններին լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ մարդասիրական օգնություն կտրամադրի։


