Լիբանանն անդունդի եզրին է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Գազայի հատվածում տիրող իրավիճակը մղձավանջ է, որը կարող է պատել ողջ տարածաշրջանը։ Այս մասին «X»-ում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Լիբանանը անդունդի եզրին է. Լիբանանի ժողովուրդը, իսրայելցի ժողովուրդը և աշխարհի ժողովուրդները չպետք է թույլ տան, որ Լիբանանը դառնա նոր Գազա»,- հավելել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ից Լիբանանի վրա սկսված իսրայելական հարձակումների հետևանքով կան հարյուրավոր զոհերև մի քանի հազար վիրավոր: