Լիբանանի նախագահը Ռուբիոյին ասել է, որ չի խոսի Իսրայելի վարչապետի հետ. աղբյուր
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ասել նրան, որ չի խոսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, տեղեկացնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։
Ըստ պաշտոնյայի՝ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։
Աունի գրասենյակը հայտնել է Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին, սակայն Նեթանյահուի հետ հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչինչ չի նշվում։
Լիբանանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աունը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Վաշինգտոնի կողմից հրադադարի հասնելու ջանքերի և բոլոր մակարդակներում աջակցության համար։
Նշվում է նաև, որ Ռուբիոն հաստատել է իր շարունակական ջանքերը՝ Լիբանանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման շրջանակներում հրադադարի հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով իր աջակցությունն ու գնահատանքը նախագահ Աունի դիրքորոշումների նկատմամբ։


