Լիբանանի ֆինանսական հաստատությունների ակտիվների արգելափակումը խաթարում է երկրի բանկային համակարգի վստահությունը
Լիբանանի յոթ առաջատար բանկերի ակտիվների սառեցումը խնդիրներ կառաջացնի երկրի ֆինանսական կայունության համար։
Այս մասին հայտարարել է վարչապետ Նաջիբ Միքաթին, հայտնում է Լիբանանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Նման գործողությունների վավերականությունը կասկածելի է։ Կարծես դատախազը պոպուլիստական շոու է բեմադրել, որի համար ստիպված կլինի թանկ վճարել»,- ասել է Միքաթին։
Նա հավելել է, որ ֆինանսական հաստատությունների ակտիվների արգելափակումը խաթարում է լիբանանյան ողջ բանկային համակարգի վստահությունը։ Ավելի վաղ Լիբանանի դատախազ Գադա Աունը կալանք էր դրել Credit Libanais-ի ղեկավար Թարեք Խալիֆայի ակտիվների վրա։ Կալանքի տակ են նաև Francebank-ի և հանրապետության հինգ այլ ֆինանսական հաստատությունների դրամական միջոցները։
Դատախազի խոսքով՝ արգելափակումն իրականացվել է հանրապետությունում արժույթի արտահանման արգելքի ժամանակ երկրից 8 միլիարդ դոլարի անհետացման դեպքի առնչությամբ։