Լիբանանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողությունների պատճառով Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը
Թեհրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել գործողությունները Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:
Նշվում է, որ Իրանը և դիմադրության ուժերը վճռականորեն տրամադրված են ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել գործողություններն այլ ճակատներում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, որպեսզի «պատժեն» Իսրայելին և նրա դաշնակիցներին Լիբանանի ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար։


