շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհերի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհերի մասին

Բեյրութի կենտրոնին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, վիրավորվել է 67 խաղաղ բնակիչ, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում:
 
Շաբաթ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված էր հասցրել Բեյրութի խիտ բնակեցված շրջաններից մեկում գտնվող բնակելի շենքերից մեկին:
 
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին:
 
Նշվում է, որ թարմացված տվյալները վերջնական չեն: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
 
ՑԱՀԱԼ-ը շաբաթ հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավին ու արևելքին, զոհերի թիվը հասել է 84- ի:

  • Կիսվել: