կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ

Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ

Ուկրաինան արդեն ստացել է առաջին Leopard 2 տանկերը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում է korrespondent.net-ը:

«Լեհական Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա»,- ասել է Բլաշչակը Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր նախագահ Անջեյ Դուդան։

Իր հերթին, Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պետր Մյուլերը Twitter-ում նույնպես հայտնել է, որ առաջին Leopard տանկերն Ուկրաինա են ժամանել այն օրը, երբ վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ժամանել է Կիև։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Գերմանիան հայտարարել էր Ուկրաինային Leopard 2 տանկերի մատակարարման և այլ երկրներին դրանց վերաարտահանման թույլտվության մասին։ Բացի Լեհաստանից, Ուկրաինայի զինված ուժերին տարբեր տեսակի տանկեր տրամադրելու մտադրության մասին արդեն հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Սլովակիան և Ֆրանսիան։ Ընդհանուր առմամբ, տանկային կոալիցիան ներառում է առնվազն 12 երկիր, սակայն նրանցից ոմանք պատրաստ են օգնել միայն զինամթերքով և պահեստամասերով։

  • Կիսվել: