շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան․ Դոնալդ Տուսկ

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան․ Դոնալդ Տուսկ

Լեհաստանը զորք չի ուղարկի Իրան, քանի որ հակամարտությունն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում իր անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և մյուս երկրները ըմբռնումով են մոտենում Վարշավայի որոշմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին դաշնակիցներին կոչ էր արել աջակցել Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանմանը։

«Լեհաստանի կառավարությունը Իրանում որևէ առաքելություն չի պլանավորում և դա կասկածներ չի հարուցում մեր դաշնակիցների մոտ»,- կառավարության նիստից առաջ ասել է Տուսկը։

Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է Լեհաստանի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որոնք շարունակում են համալրվել՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին առկա հակամարտության հետ։

Տուսկը նշել է, որ Բալթիկ ծովի անվտանգության ապահովումը մնում է Լեհաստանի ռազմավարության կենտրոնական տարրը։

ԱՄՆ-ի մի շարք այլ դաշնակիցներ ևս, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան և Իտալիան, հայտարարել են, որ չեն պատրաստվում նավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը աջակցելու համար։

  • Կիսվել: