հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լեհաստանը ցանկանում է պատով առանձնանալ Բելառուսից

Լեհաստանը ցանկանում է պատով առանձնանալ Բելառուսից

Լեհաստանը մտադիր է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին, սակայն ժամկետները և այլ կազմակերպչական կետերը դեռ որոշված ​​չեն, ասել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը լեհական ռադիոյի եթերում։

Նա նշել է, որ անցած գիշեր լեհ-բելառուսական սահմանին հանգիստ է եղել և ոչ մի առանձնահատուկ միջադեպ չի գրանցվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող ավելի քան 2 հազար փախստականներ Մերձավոր Արևելքի երկրներից եկել են լեհական սահման՝ ԵՄ տարածք մտնելու համար: Պաշտոնական Վարշավան դա գնահատել է որպես զանգվածային ուժային ներթափանցման խոշորագույն փորձ և ուժեղացրել է սահմանի պահպանությունը:

  • Կիսվել: