ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեհաստանը Բելառուսի հետ արեւելյան սահմանին նոր տանկային գումարտակ է տեղակայել

Լեհաստանը Բելառուսի հետ արեւելյան սահմանին նոր տանկային գումարտակ է տեղակայել

Լեհաստանը Բելառուսի հետ արեւելյան սահմանին նոր տանկային գումարտակ է տեղակայել, տեղեկացրել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, հայտնել է DW-ն։

Գումարտակը «զսպելու է ագրեսորին եւ ապահովելու է անվտանգությունը, եթե նայելու լինենք արեւելյան ուղղությամբ», նշել է Բլաշչակը։

Լեհաստանը 1-ին հետեւակային դիվիզիան, որի կազմի մեջ է մտնելու նոր գումարտակը, սկսել է կազմավորել 2022թ. սեպտեմբերին։ Նոր տանկային գումարտակը աշխատանքը կսկսի Բելառուսի հետ սահմանի մոտ, Բրեստի շրջանում։ Դիվիզիան ունենալու է 12 զորամաս, չորս բրիգադ, հրետանային բրիգադ, չորս գունդ եւ երեք հատուկ գումարտակ։ Դիվիզիայի թվաքանակը գերազանցելու է 30 հազար մարդը, այն կունենա նաեւ ամերիկյան Abrams եւ հարավկորեական K2 Black Panther տանկեր։

«Մենք այժմ կազմավորում ենք նոր զորամասեր, հավաքագրում երիտասարդ կամավորականների, մինչդեռ 2015թ. մեր երկրի արեւելքում փակում էինք զորամասերը»,- ասել է Բլաշչակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: