Լեհաստանում սպասվում է Բայդենի ու Զելենսկիի հանդիպումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է «Dziennik Gazeta Prawna»-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը փետրվարի 20-22-ը մտադիր է այցելել Լեհաստան։
«Բայդենն ու Զելենսկին կհանդիպեն Լեհաստանում։ Եթե մոտ ապագայում որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։