երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Լեհաստանն Ուկրաինային 130 գեներատոր է փոխանցել

Լեհաստանն Ուկրաինային 130 գեներատոր է փոխանցել

Կիևը շուտով Լեհաստանից 12-ից մինչև 600 կՎտ հզորությամբ 130 գեներատոր կստանա: Առաջին խմբաքանակը Կիև է բերվել երկուշաբթի, իսկ երկրորդն արդեն ճանապարհին է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքումհայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

Նրա խոսքով՝ գեներատորները գնվել են լեհ կամավորների հավաքված միջոցներով։ Գեներատորներ գնելու համար 60 հազար լեհեր տասը օրվա դրամահավաքի ընթացքում 80 միլիոն զլոտի (մոտավորապես 2 միլիոն եվրո) են նվիրաբերել:

«Կիև հասցված գեներատորները թույլ կտան քաղաքին ամրապնդել կարևորագույն օբյեկտների և սոցիալական հաստատությունների դիմադրողականությունը Ուկրաինայում և մայրաքաղաքում էներգետիկ ճգնաժամի պայմաններում»,-գրել է Կլիչկոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հունվարի 9-ին, 20-ին և 25-ին Ռուսաստանի հասցրած զանգվածային հարվածներից հետո հազարավոր բազմահարկ շենքեր մի քանի օր մնացել են առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի։

  • Կիսվել: