ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու վարչապետների հռչակագիրը

Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու վարչապետների հռչակագիրը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն եւ Ուկրաինայի գործընկեր Դենիս Շմիգալը ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու վարչապետների հռչակագիրը՝ համատեղ համագործակցության մասին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

Նա հավելել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Կիեւում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մորավեցկին ժամանել է Կիեւ՝ քննարկելու փախստականների հարցերը։ Այցի շրջանակներում նա նաեւ ծաղկեպսակ է դրել Գոլոդոմորի զոհերի հուշարձանին։

Նշենք, որ Լյուբլինյան եռանկյունին եռակողմ տարածաշրջանային դաշինք է Ուկրաինայի, Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համագործակցության համար:

  • Կիսվել: