երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չի բացառվում, որ Բերմուդյան եռանկյունու անոմալ գոտում քարանձավներ հայտնաբերվեն

Չի բացառվում, որ Բերմուդյան եռանկյունու անոմալ գոտում քարանձավներ հայտնաբերվեն

Գիտնականները հետազոտել են Բերմուդյան եռանկյունու հատակը՝ անոմալ գոտու հանելուկը գուշակելու նպատակով, տեղեկացնում է actualnews.org-ը:

Բերմուդյան եռանկյունու գոտում հինգ տարբեր տեսակի ռելիեֆներ գոյություն ունեն, որոնք առաջացել են ծանծաղ և խորը ջրերի տեղաշարժի պատճառով:

 Հատակի առանձնահատկությունները տարբեր են դարձնում ջրի շրջանառությունն այս հատվածում այլ տարածքներից:

Գիտնականները գտել են 150 մետրանոց սարեր և հարթավայրեր, որոնք տարածվում են անոմալ գոտու 18 տոկոս մակերևույթով:

Նրանք հետազոտել են հատակը և հասկացել, որ այն փորոտիք է հիշեցնում, որը հասնում է մինրև 8 հազար մետր խորության:

Բերմուդյան եռանկյունում կորալների հազվագյուտ տեսակներ կան: Չի բացառվում, որ հետագա աշխատանքները թույլ կտան հայտնաբերել քարանձավներ և դրանցում ապրող անհայտ էակներ:

Գիտնականները տարիներ շարունակ փորձում են բացահայտել անոմալ գոտու գաղտնիքը, որտեղ անհետանում են նավերն ու ինքնաթիռները: Պատճառը մինչ օրս, սակայն, անհայտ է մնում: Շատերը դրան միստիկ բնույթ են վերագրում:

 

  • Կիսվել: