երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լեհ առաջնորդները հավանաբար ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որ իրենց համար մի յուղոտ կտոր պոկեն. Պուտին

Լեհ առաջնորդները հավանաբար ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որ իրենց համար մի յուղոտ կտոր պոկեն. Պուտին

Լեհ առաջնորդները հավանաբար ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո ՛՛պոկեն՛՛ իրենց համար մի յուղոտ կտոր և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա Արևմտյան Ուկրաինան: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

՛՛Ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի նվերն են լեհերին, Վարշավայի մեր ընկերները մոռացե՞լ են այս մասին. մենք կհիշեցնենք՛՛,-հավելել է նա:

Նշենք, որ պաշտոնական Վարշավան դեռ չի մեկնաբանել Կրեմլի ղեկավարի հայտարարությունները:

  • Կիսվել: