Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել Է Նյու Յորք: Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վաղը Լավրովի նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը»,-գրել է նա։
Ապրիլի 25-ին Նյու Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, Ռուսաստանի ԱԳ նախարարը կմասնակցի անվտանգության խորհրդի նիստին: Ապրիլին Ռուսաստանն այդ մարմնում նախագահող երկիրն է։
Լավրովը ծրագրում է նախագահել «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով արդյունավետ բազմակողմանիության» եւ մերձավորարեւելյան կարգավորման շուրջ բանավեճերը, հաղորդել է ԱԳՆ-ն:
Նախարարը եւ ռուսական պատվիրակության անդամները երկար ժամանակ չէին կարողանում վիզա ստանալ ԱՄՆ այցի համար, նրանց վիզա տրվել է այցից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 17-ին: Սակայն ռուս լրագրողները, որոնք պետք է ուղեկցեին Լավրովին այդ ուղեւորության ժամանակ, այդպես էլ վիզա չեն ստացել։ «Ամենակարեւորը, վստահ եղեք, որ մենք դա չենք մոռանա եւ չենք ների»,-ասել է Լավրովը։