կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը. ԱԳՆ

Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 11-ին եւ քննարկել իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Նրանք ընդգծել են քաղաքացիական անձանց օգնության, այդ նպատակով ՄԱԿ հեղինակության մոբիլիզացման կարեւորությունը, տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հատուկ ուշադրություն է նվիրվել պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացիկ իրավիճակին։ Անհանգստություն է հայտնվել դրա շարունակվող թեժացման եւ Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացման հետ կապված։ Շեշտադրվել է անհապաղ հրադադարի եւ տուժած քաղաքացիական բնակչությանը շտապ բուժօգնություն տրամադրելու, ինչպես նաեւ այդ նպատակներով ՄԱԿ հեղինակությունը մոբիլիզացնելու կարեւորությունը»,- նշվել է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նախարարությունում ավելացրել են, որ կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքների զարգացման ուղղությամբ։

«Պայմանավորվել են արագացնել նոր «մեծ միջպետական պայմանագրի» համաձայնեցման աշխատանքը, որը հինմնականում պատրաստ է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: