Լավրովը և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի իր գործընկեր Բադր Աբդել Աթիի հետ զրույցում մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
«Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, մենք ընդգծեցինք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման և ընդհանուր առմամբ ճանաչված միջազգային իրավական հիմունքներով պաղեստինյան խնդրի արդարացի լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- ասված է նախարարության հաղորդաագրության մեջ։