երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը բռիություն է անվանել ԵՄ դեսպանների՝ իր հետ հանդիպման հրավերից հրաժարվելը

Լավրովը բռիություն է անվանել ԵՄ դեսպանների՝ իր հետ հանդիպման հրավերից հրաժարվելը

Մոսկվան հաշվի կառնի ԵՄ դեսպանների հետաքրքրության բացակայությունը Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփվելու հարցում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։

«Մեծ հաշվով սա բռիություն է։ Մենք, իհարկե, հաշվի կառնենք, որ նրանք շփվելու հետաքրքրություն չունեն։ Թող նրանք առայժմ նստեն իրենց գրասենյակներում և հեռախոսով խոսեն իրենց մայրաքաղաքների հետ»,- ասել է Լավրովը։

Լավրովը ՌԴ նախագահական ընտրություններից առաջ զրույցի է հրավիրել եվրոպացի դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը մերժումը բացատրել է հանդիպման օրակարգի բացակայությամբ։ Եվրոպացի դիվանագետները նաև հայտարարել են, որ իրենք «թույլ չեն տա իրենց որպես զարդարանք օգտագործել հերթական քարոզչական վարժության համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: