Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
Նշվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող առճակատման կապակցությամբ։
՛՛Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման վերաբերյալ։ Ընդգծվել է շուտափույթ զինադադարի հաստատման և տուժած քաղաքացիական բնակչությունը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։