ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Լատվիայում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լատվիայում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո, Լատվիայում Վրաստանի դեսպանը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), նշված է Լիտվայի ԱԳՆ-ի մայիսի 29-ին տարածած հայտարարության մեջ, գրում է aliq.ge-ն:

Լիտվայի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնել Վրաստանի իշխող կուսակցության ձեռնարկած քայլի առնչությամբ, որն ուղղված է երկրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ահաբեկմանն ու սահմանափակմանը։

Լիտվայի ԱԳՆ-ն գրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել ինը առաջարկությունների կատարման պայմանով։ Երբ Վրաստանի խորհրդարանը սկսեց քննարկել «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծը, Եվրամիությունը միանշանակ զգուշացրեց, որ ռուսական ոճի օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնարար չափանիշներին և արժեքներին:

«Վերջերս երկրում նախաձեռնվել են մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ ինտեգրմանը, տարածվում է հակաարևմտյան քարոզչություն, և իշխանությունը զանգվածային բողոքի ակցիաներին պատասխանում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկմամբ և բռնությամբ»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Լիտվան շարունակում է աջակցել Վրաստանի հասարակության՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը։

Վրաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարություն չի տարածել:

  • Կիսվել: