երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Լատվիայում քննարկվում է սեփական միջուկային զենք ունենալու հնարավորությունը. Ռինկևիչս

Լատվիայում քննարկվում է սեփական միջուկային զենք ունենալու հնարավորությունը. Ռինկևիչս

Լատվիայում քննարկումներ են ընթանում սեփական միջուկային զենք ունենալու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը:

Նա նշել է, որ դա պահանջում է զգալի ռեսուրսներ և տեխնոլոգիաներ, միևնույն ժամանակ, այսօր ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում նման տեսակի զենքի մշակման մասին։

Ռինկևիչսը նաև կարծիք է հայտնել, որ Լատվիան այսօր էլ միջուկային հովանոցի ներքո է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Դաշինքում երեք միջուկային տերություն կա՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

  • Կիսվել: