Լատվիան պատրաստ է ապաստան տալ ռուս զինվորներին, ովքեր հրաժարվում են կռվել Ուկրաինայի դեմ
Լատվիան պատրաստ է ապաստան տալ ռուս զինվորներին, ովքեր հրաժարվում են կռվել Ուկրաինայի դեմ։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Լատվիացիները պատրաստ են ապաստան տալ Արևմուտքում ռուս զինվորներին, ովքեր հրաժարվել են զենք օգտագործել Ուկրաինայի դեմ: Այն երկրները, որոնք չեն զբաղվում ուկրաինական բանակին զենք մատակարարելով, կընդունեն նրանց»,- գրել է Գերաշչենկոն։
Նրա կարծիքով՝ սա կարող է շրջադարձային լինել։ «Ռուսական զորքերը բարոյալքված են, չեն ուզում կռվել, Եվրոպա մեկնելու հնարավորությունը նրանց համար գոյատևման խնդիր է»,- ընդգծեց նախարարի խորհրդականը։