շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ

Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ

Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ: Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը:

Քենթի խոսքով Իրանի քաղաքականության վետերան, խորհրդարանի նախկին խոսնակ և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսել: 

Քենթը պնդում է, որ Իսրայելը գիտակցաբար ոչնչացրել է երկխոսության բոլոր ուղիները։

«Այն, ինչ մենք լսում էինք իսրայելացի պաշտոնյաներից, չէր արտացոլում հետախուզական տվյալները»,- հայտարարել է նա լրագրող Թաքեր Կառլսոնի հետ զրույցում՝ հավելելով, որ իսրայելական լոբբին պարտադրել է պատերազմի որոշումը, չնայած Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար։

Նրա ձևակերպմամբ՝ Թեհրանը միջուկային զենք ստանալու շեմին չի եղել ո՛չ «Էպիկական կատաղություն» ռազմական գործողության մեկնարկի պահին, ո՛չ էլ նախքան 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

  • Կիսվել: