երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԿԺԴՀ-ն բացատրել է մի շարք երկրներում իր դեսպանատների փակումը

ԿԺԴՀ-ն բացատրել է մի շարք երկրներում իր դեսպանատների փակումը

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ որոշ երկրներում դեսպանատների փակումն արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի սովորական վերակառուցման մի մասն է՝ միջազգային փոփոխվող իրավիճակին համապատասխան։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

 «Մենք փակում կամ բացում ենք դիվանագիտական ​​ներկայացուցչություններն այլ երկրներում՝ փոփոխվող միջազգային իրադրությանը և պետության արտաքին քաղաքականությանը համապատասխան», - ասել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Դիվանագիտական ​ներուժի արդյունավետ վերաբաշխումը և կառավարումը սովորական աշխատանքի մի մասն է, որն ուղղված է այլ երկրների հետ հարաբերություններում ինքնիշխան պետության ազգային շահերի առաջմղմանը: Մենք նախկինում էլ նման միջոցներ ենք ձեռնարկել», - հավելել է պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ որոշումներ կկայացվեն նաև ապագայում՝ աշխարհում տիրող իրադրությանը համապատասխան։

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ Ըստ տարբեր փորձագետների՝ դեսպանատների փակումը նաև վկայում է Հյուսիսային Կորեայի տնտեսական անկման մասին։

  • Կիսվել: