հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենք մատակարարելու որևէ ապացույց չկա. Կրեմլ

ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենք մատակարարելու որևէ ապացույց չկա. Կրեմլ

ԿԺԴՀ-ից Ռուսաստանի Դաշնություն զենք մատակարարելու որևէ ապացույց չկա, ոչ ոք չի կարող միջամտել երկու երկրների հարաբերություններին, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Դա երկար ժամանակ է շարունակվում, դա ոչ միայն բրիտանական հետախուզությունն է, այլ նաև ամերիկյան հետախուզությունը, նրանք անընդհատ հայտնում են այդ մասին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է մեկնաբանել բրիտանական հետախուզության զեկույցները՝ ԿԺԴՀ-ից զենքի և զինամթերքի ենթադրյալ մատակարարումների մասին։

Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի ամենամոտ հարեւանն է։ «Մենք կշարունակենք կառուցել փոխշահավետ հարաբերություններ մեր ամենամոտ հարեւանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, և մենք զարգացնելու ենք այդ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Դա մեր ինքնիշխան իրավունքն է, և մենք չենք կարծում, որ որևէ մեկն իրավունք ունի միջամտելու դրան», - ավելացրեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: