Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին
91 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին, տեղեկացնում է Ռոյթերզը։
Նշվում է, որ Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։


