կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածի հետևանքով զոհվել են երեխա և բուժաշխատող, կա 47 վիրավոր

Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածի հետևանքով զոհվել են երեխա և բուժաշխատող, կա 47 վիրավոր

Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կրիվոյ Ռոգի կենտրոնին։ Զոհվել են շտապօգնության բուժաշխատողը և յոթամյա տղա։ Տուժել է 47 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։ Վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք և հիվանդանոց։

Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Միկոլա Լուկաշուկի խոսքով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են քաղաքի կենտրոնին՝ բնակելի շենքերի և ռեստորանի հարևանությամբ։

  • Կիսվել: