երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և զոհ

Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և զոհ

Հունական Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոս կղզու մոտ շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող նավ։ Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40 մարդ համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Ձեռնարկվել է խոշոր փրկարարական գործողություն․ դեռևս անհայտ պատճառներով շրջված նավում գտնվողներից փրկվել է 37 մարդ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության երկու նավ, Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի մեկական ուղղաթիռ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: