չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Կրեմլում հայտնել են, որ համաձայն չեն Ղրիմի վերաբերյալ էրդողանի հայտարարությունների հետ

Կրեմլում հայտնել են, որ համաձայն չեն Ղրիմի վերաբերյալ էրդողանի հայտարարությունների հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը։

Սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ»-ում՝ Թուրքիայի նախագահն ասել էր, որ թերակղզու վերադարձն Ուկրաինային պահանջվում է միջազգային իրավունքով, և որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի՝ հիմնվելով Ուկրաինայի ինքնիշխանության վրա։ 

Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կարծիքներն այս հարցում «լիովին տարբեր են», սակայն ռուսական կողմը շարունակում է իր դիրքորոշումը  հասցնել թուրքական կողմին։

«Միևնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում նպատակաուղղված փորձերից՝ շարունակելու մեր թուրք ընկերներին և գործընկերներին բացատրել մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա Անկարային թույլ կտա ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ հասկանալ և համաձայնել մեր փաստարկների հետ», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: