շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերին

Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը ռուս-ուկրաինական կոնֆլիկտում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ 

Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ դա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, ու մենք դրանք հաշվի ենք առնում»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հավելել է, որ շարունակում են զարգացնել «հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները» Հայաստանի հետ։ 

 

  • Կիսվել: