երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կրասնոդարում մի քանի դպրոցականների դանակահարած դեռահասի ծնողներին կվտարեն Հայաստան

Կրասնոդարում մի քանի դպրոցականների դանակահարած դեռահասի ծնողներին կվտարեն Հայաստան

Կրասնոդարի դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասի ծնողներին միգրացիոն նորմերի խախտումների համար սպառնում է արտաքսում Հայաստան։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

Ըստ իրավապահների՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում երկու դեռահաս է դանակահարվել։ Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի խոսքով՝ չորս երեխա հոսպիտալացվել է։ Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության հատկանիշներով։ Ինչպես ավելի ուշ պարզաբանեցին մարզային օպերատիվ շտաբից, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ամբուլատոր բուժման։

Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին ձերբակալել։ Նրա նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի տեսքով խափանման միջոց է ընտրվել։ Մասնավորապես արգելվել է դպրոց հաճախել կամ ինտերնետից օգտվել։

«Դեռահասի ծնողների նկատմամաբ դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՌԴ մուտքի և գտնվելու կանոնների խախտում»,-հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ընտանիքը Կուբան են եկել Հայաստանից։

Օրենքի վերոնշյալն հոդվածի խախտումը կարող է ենթադրել մինչև 5 հազար ռուբլի վարչական տուգանքի նշանակում՝ ՌԴ-ից վտարմամբ:

Դպրոցում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել։

  • Կիսվել: