շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրասնոդարի երկրամասում Սու-25-ն ընկել է ծովը

Կրասնոդարի երկրամասում Սու-25-ն ընկել է ծովը

Ռուսաստանում Յեյսկի լողափի մոտ Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել. Այս մասին հայտնել է Mash Telegram ալիքը և տեսանյութ հրապարակել, որտեղ ցուցադրվում է կործանիչի ընկնելու պահը։

Ըստ Mash-ի՝ օդաչուն ողջ է մնացել։ Փրկարարները նրան ջրից դուրս են բերել ափ և այս պահին ցուցաբերում են առաջին բուժօգնություն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նա ծանր վիճակում է։

Baza Telegram ալիքի նախնական տեղեկություններով՝ Սու-25-ը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է օդանավակայանի մոտ։ Օդաչուին հաջողվել է կատապուլտվել:

  • Կիսվել: