շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կրակոցներ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. հրաձիգը սպանվել է, երեք ոստիկան վիրավորվել է

Կրակոցներ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. հրաձիգը սպանվել է, երեք ոստիկան վիրավորվել է

Կիրակի վաղ առավոտյան զինված անձը կրակ է բացել Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ, հայտնել է անվտանգության աղբյուրը՝ հավելելով, որ հրաձիգը սպանվել է, իսկ երեք ոստիկան վիրավորվել է։

Ոստիկանները գնդակահարել են Ամմանի Ռաբիա շրջանում ոստիկանական պարեկության վրա կրակ բացած զինված անձին, հայտնում է Petra լրատվական գործակալությունը՝ հղում անելով հասարակական անվտանգության ծառայությանը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:

Ըստ ականատեսների, ավելի վաղ Հորդանանի ոստիկանությունը շրջափակել էր դեսպանատան մոտ գտնվող տարածքը, որը հնչած կրակոցներից հետո խիստ պահպանության ներքո է։ Ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ են ժամանել  Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատմել է երկու ականատես։

Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին մնալ իրենց տներում, մինչ անվտանգության աշխատակիցները որոնում են հանցագործներին, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին:

  • Կիսվել: