չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Կորոնավիրուսից բուժված չինացին մահացել է կրկնակի վարակվելուց

Կորոնավիրուսից բուժված չինացին մահացել է կրկնակի վարակվելուց

Չինաստանի Ուհան քաղաքից երիտասարդ տղամարդը մահացել է տեղի հոսպիտալից դուրս գրվելուց հինգ օր անց, որտեղ նա բուժվում էր կորոնավիրուսային վարակից: Հոնկոնգյան South China Morning Post թերթի տվյալներով ՝ մահվան պատճառ է դարձել նույն վարակով կրկին վարակվելը, հաղորդում Է gazeta.ru-ն:

Փետրվարի 12-ին 36-ամյա հիվանդը հոսպիտալացվել էր աննշան ախտանշաններով: Երկշաբաթյա բուժման կուրսից հետո նրան դուրս են գրել ՝հետագա 14 օրվա ընթացքում կարանտինում գտնվելու հրահանգով: Նրա կնոջ խոսքով ՝ հիվանդն իրեն վատ է զգացել դուրս գրվելուց երկու օր անց։ Մարտի 2-ին նա կրկին հիվանդանոց է տեղափոխվել և նույն օրը մահացել, գրում է թերթը ։

Ինչպես պարզաբանել է Հիգիենայի եւ առողջապահության հարցերով հանձնաժողովը՝ հիվանդը մահացել է թոքերի անբավարարության եւ Covid-19-ի պատճառած շնչառական տրակտի անանցանելիության պատճառով:

Այդ կապակցությամբ Ուհանի "Ֆանցան" հոսպիտալից հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակով հիվանդների դուրս գրումից առաջ անցկացնելու են Covid-19 հակամարմինների հայտնաբերման լաբորատոր վերլուծություն:

  • Կիսվել: