երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին

«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին

Իրանն ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան արևմուտքը, միևնույն ժամանակ՝ ունենալով «պատժամիջոցային վիրուս»: Այս մասին ապրիլի 12-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

«Այո, կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ: Դրա գաղտնիքը թաքնված է մեր հիանալի մարդկանց մեջ և դա արդյունքն է մեր  բժշկական անձնակազմի ու զինված ուժերի ինքնազոհ պայքարի»,-ասել է Ռուհանին:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրի նախագահը գնահատել է «համեմատաբար լավ»:

«Մեզ մոտ և ձեզ մոտ կա կորոնավիրուս, սակայն մեզ մոտ ավելի վատ վիրուս կա, որը չկա ձեզ մոտ: Դա պատժամիջոցային վիրուսն է, որին ավելացել է նաև կորոնավիրուսը»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Ռուհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը:

Ռուհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

 
 

  • Կիսվել: