երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

Կորոնավիրուսային իրավիճակն Ադրբեջանում

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 352 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այսօր Ադրբեջանում ևս 352 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 196 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 2 քաղաքացի մահացել է»,- նշել են երկրի օպերատիվ շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9.570 է, 5.309 մարդ առողջացել է, 115 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 4.146 հիվանդ կա:

  • Կիսվել: