կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Կորեայի Հանրապետությունը մահաբեր զենք չի մատակարարում Ուկրաինային

Կորեայի Հանրապետությունը մահաբեր զենք չի մատակարարում Ուկրաինային

Հարավային Կորեան չի փոխել իր քաղաքականությունն Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չունգ Հա Գյուն, գրել է ТАСС-ը։

«Կառավարության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, որ Կորեայի Հանրապետությունը մահաբեր զենք չի մատակարարում», - մեջբերում է նրա խոսքը Yonhap լրատվական գործակալությունը։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հուլիսի 15-ին չհայտարարված այցով ժամանել էր Ուկրաինա։ Կիևում կայացած գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսին նա ասել էր, որ կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային, սակայն ոչինչ չէր ասել մահաբեր զենքի մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սեուլը նախատեսում է ավելի շատ ականազերծման սարքավորումներ մատակարարել։

  • Կիսվել: