ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոլոմինան հանդիպել է Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Կոլոմինան հանդիպել է Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը Վրաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ։ Կոլոմինան Օրբելյան պալատում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։  Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Խավիեր Կոլոմինան հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։ Ըստ նախարարության հաղորդագրության, նախարարը շնորհակալություն է հայտնել Կոլոմինային Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը կողմերը խոսել են տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան Կոլոմինայի հետ հանդիպմանը քննարկել է այս տարվա հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի` Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացը։ Ինչպես նշել են ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգության միջավայրին։ Դաշինքը կրկին հավաստիացրել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Կոլոմինան հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խոսվել է Վրաստանի անվտանգության մարտահրավերների մասին։ Նա նշել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո հատկապես կարևոր է Վրաստանի առաջընթացը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։

Խավիեր Կոլոմինան հանդիպել է նաև «Ազգային շարժում», «Հանուն Վրաստանի», «Լելո՝ Վրաստանի համար» և «Ռազմավարություն Աղմաշեն

  • Կիսվել: