երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Կոչ եմ անում խելքի գալ նրանց, ովքեր, զենք վերցնելով, պատրաստ են այն ուղղել իրենց եղբայրակիցների դեմ․ պատրիարք Կիրիլ

Կոչ եմ անում խելքի գալ նրանց, ովքեր, զենք վերցնելով, պատրաստ են այն ուղղել իրենց եղբայրակիցների դեմ․ պատրիարք Կիրիլ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել խելքի գալ նրանց, ովքեր պատրաստ են զենք բարձրացնել եղբայրների դեմ։

Պատրիարքն իր ուղերձում նշել է․ «Աղոթք բարձրացնելով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար՝ որպես Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք, կոչ եմ անում խելքի գալ նրանց, ովքեր, զենք վերցնելով, պատրաստ են այն ուղղել իրենց եղբայրակիցների դեմ։ Ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման հարկ է միասնական լինել, հաղթահարել վիրավորանքները եւ անձնական հավակնությունները։ Որքան էլ որ դժվար լինի դա»։

«Այսօր, երբ ռազմաճակատներում, անձնուրացաբար կատարելով իրենց պարտքը, կռվում եւ զոհվում են մեր եղբայրները, երբ թշնամիները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի ոչնչացնեն Ռուսաստանը, երկրի ներսում պառակտում մտցնելու ցանկացած փորձ մեծագույն հանցագործություն է, որը որեւէ արդարացում չունի»,- նշված է պատրիարքի՝ ՌՈւԵ կայքում տեղադրված ուղերձում։

  • Կիսվել: