չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է Վրաստանի փոխվարչապետ

Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է երկրի փոխվարչապետ:

Վրաստանի կառավարությունում այսօրվանից երեք փոխվարչապետ կա՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետներ Վախթանգ Գոմելաուրին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին:

Նախօրեին Գոմելաուրին հայտնվել էր բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։

  • Կիսվել: