չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կլիչկոն Կիեւից հեռացած տղամարդկանց կոչ է արել վերադառնալ եւ պաշտպանել իրենց ապագան

Կլիչկոն Կիեւից հեռացած տղամարդկանց կոչ է արել վերադառնալ եւ պաշտպանել իրենց ապագան

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքից հեռացած կիեւցիներին կոչ է արել վերադառնալ մայրաքաղաք եւ պաշտպանել այն: Այս մասին Կլիչկոն ասել է իր թելեգրամյան ալիքում:

՛՛Մայրաքաղաքը՝ Ուկրաինայի սիրտը, պիտի պաշտպանվի: Մեզ ծնկի չեն բերի: Այսօր կարևոր են յուրաքանչյուր կիևցու ջանքերը։ Ինչ-որ մեկը զենք ձեռքին պաշտպանում է քաղաքը, մեկ ուրիշը օգնում է կառուցել ամրությունները քաղաքում... Պետք է կերակուր պատրաստել մեր պաշտպանների և սոցիալապես անպաշտպան կիևցիների համար, մթերք հասցնել.... Շատ այլ աշխատանք կա: Յուրաքանչյուր ոք, ով սիրում է Կիեւը եւ ցանկանում է, որ նա դիմակայի, պետք է օգնի, ինչպես կարող է",-ասել է Կլիչկոն:

Նա հավելել է, որ պատերազմի սկզբից շատ կանայք ու երեխաներ մեկնել են անվտանգ վայրեր, եւ շատ տղամարդիկ, որոնք իրենց ընտանիքներին տարել են, վերադարձել են քաղաք:

Միևնույն ժամանակ քաղաքապետը կոչ է արել այն տղամարդկանց, որոնք դեռ չեն եկել, վերադառնալ քաղաք՝ պաշտպանելու իրենց ապագան:

՛՛Պետք է պաշտպանել մեր քաղաքը և մեր ապագան, այլ ոչ թե նստել ինչ-որ տեղ և կարեկցել ։ Միայն միասին կդիմակայենք։ Փառք Ուկրաինային",-ասել է նա:

  • Կիսվել: