հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
Կլեշչևկայի մոտ ուկրաինական Մի-8 ուղղաթիռ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Կլեշչևկայի մոտ ուկրաինական Մի-8 ուղղաթիռ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կլեշչեևկա գյուղի մոտ խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ռուսական ուժերը որսացել են երեք հակառադարային HARM հրթիռ և 8 HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։

Հատուկ գործողության սկզբից ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 477 ինքնաթիռ և 250 ուղղաթիռ, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

  • Կիսվել: