կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն չի դադարեցրել աշխատանքն Ուկրաինայում. կառույցը հերքում է

ԿԽՄԿ-ն չի դադարեցրել աշխատանքն Ուկրաինայում. կառույցը հերքում է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքն Ուկրաինայում: 

՛՛Հաշվի առնելով այսօր Ուկրաինայում տիրող անվտանգության իրավիճակը՝ մեր թիմերը մի պահ դադարեցրին աշխատանքները, պատսպարվեցին և շարունակեցին աշխատել տեղում։ Մարդասիրական օգնության մեր ամբողջական ժամանակացույցը կվերսկսվի անմիջապես, երբ անվտանգության իրավիճակը թույլ տա: Մենք վերահսկում ենք մարդասիրական կարիքները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար՛՛,-ասված է կառույցի Թվիթերի էջում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Ուկրաինայում։

 

  • Կիսվել: