հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Կիևը հայտարարել է, թե ուկրաինական բանակը մտել է Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղ

Կիևը հայտարարել է, թե ուկրաինական բանակը մտել է Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղ

Կիևը հայտարարել է, թե ուկրաինական բանակը մտել է Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղ: Բնակիչները տարհանվել են, քանի որ տեղում կատաղի մարտեր են ընթանում։

Ուկրաինայւի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր տելեգրամյան ալիքում հայտնել է. ՛՛Ռուսական կողմից հրետանու հարվածները չեն դադարում՛՛:

Նշենք, որ Ռաբոտինոն ընկած է դեպի ռուսական ուժերի հենակետեր՝ Տոկմակ և Մելիտոպոլ տանող ճանապարհին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

  • Կիսվել: