կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կիևը հայտարարել է, որ բանակցություններում միջնորդների կարիք չի տեսնում

Կիևը հայտարարել է, որ բանակցություններում միջնորդների կարիք չի տեսնում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հարցազրույցում ասել է, որ Կիևը իմաստ չի տեսնում միջնորդական բանակցություններ ունենալ Մոսկվայի հետ, եթե ռուսական հատուկ գործողության նպատակները մնան նույնը։

«Մենք արդեն տեսնում ենք մարդկանց մի շարք, ովքեր ուզում են մեզ հաշտեցնել։ Բոլորին ասվել է, որ եթե խոսում ես միջնորդության մասին, ապա ցանկացած միջնորդի կանոնն է՝ նախ բացահայտել կողմերի շահերը»,- ասել է Ռեզնիկովը ուկրաինական «Նոր ժամանակ» հրատարակության YouTube ալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված է ապրել խաղաղ երկրում և բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել բոլոր հարեւանների հետ։

«Ասում եմ՝ դուք նախ բացահայտեք՝ ռուսների շահը փոխվե՞լ է, եթե փոխվել է, եթե ոչ, ուրեմն հերթում մնացեք, մենք առանց ձեզ էլ գլուխ կհանենք»,- ասաց նա։

  • Կիսվել: