շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կիևում պարետային ժամ է հայտարարվել

Կիևում պարետային ժամ է հայտարարվել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ սահմանելու մասին, որը կգործի տեղի ժամանակով ժամը 22.00-ից մինչև 7.00-ը (Երևանի ժամանակով՝ ժամը 00.00-09.00):

Կլիչկոն հայտնել է, որ դա հարկադրված քայլ է՝ անհրաժեշտ ռազմական դրության պայմաններում մայրաքաղաքի բնակիչների անվտանգության ապահովման համար։

Պարետային ժամ է հայտարարվել նաև Դնեպրում, Նիկոլաևում, Չերկասի մարզում: Այստեղ պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 22.00-ից մինչև 6.00-ը

 

  • Կիսվել: