Կիևն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր Ուկրաինայում պետք է դրվի հանրաքվեի. Զելենսկի
Ուկրաինայի քաղաքացիները չեն աջակցի խաղաղության համաձայնագրին, որը ենթադրում է Դոնբասից զորքերի միակողմանի դուրսբերում և տարածաշրջանի ամբողջական հանձնում Ռուսաստանին: Այս մասին, ամփոփելով Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ Կիևն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր Ուկրաինայում պետք է դրվի հանրաքվեի:
Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկիի, Ուկրաինայի քաղաքացիները կմերժեն համաձայնագիրը, եթե այն նախատեսի Դոնբասից դուրս բերել միայն Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ առանց Ռուսաստանի բանակի նմանատիպ քայլի:
Երիրի նախագահը վստահ է, որ քաղաքացիները նաև չեն աջակցի ամբողջ տարածաշրջանը Ռուսաստանին հանձնելուն, չնայած տարածքի մոտ 10 տոկոսն էէ դեռևս վերահսկում Ուկրաինան։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի քաղաքացիները կհամաձայնեն խաղաղ համաձայնագրի այն տարբերակին, որով կսառեցվի ներկայիս ռազմաճակատի գիծը, այդ թվում՝ Դոնբասում:
Զելենսկին տարածքային հարցի լուծման գործում առաջընթացի հասնելու լավագույն միջոց է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, այդ նպատակով էլ իր բանակցային թիմին նա հանձնարարել է Ժնևում բարձրացնել երկու ղեկավարների հանդիպման հարցը


