երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիևին ռազմական օգնության առաքելությունը ԵՄ-ին հակամարտության կողմ է դարձնում․ ՌԴ ԱԳՆ

Կիևին ռազմական օգնության առաքելությունը ԵՄ-ին հակամարտության կողմ է դարձնում․ ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի սահմաններից դուրս ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելության ծավալումն ու ռազմական օգնությունը, որը ԵՄ երկրները ցուցաբերում են Կիևին, մեծացնում են Եվրամիության ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտության մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ քայլը գնում է Կիևի ռեժիմին մահացու սպառազինությունների մատակարարման հետ մեկտեղ և որակապես բարձրացնում է Եվրամիության ներգրավվածությունը՝ այն դարձնելով, իհարկե, հակամարտության կողմ»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Ուսումնական առաքելությունը կարող է սկսվել նոյեմբերի կեսերին, այն ենթադրում է մինչև 15 հազար ուկրաինացի զինվորականների նախապատրաստում։ Եվրամիության ուսումնական առաքելությունը նախատեսված է երկու տարվա համար։ Այս ժամանակահատվածում հատկացվում է 106,7 միլիոն եվրո։

Ուսումնական առաքելությունը տեղակայվելու է Լեհաստանում և Գերմանիայում։ Դրա աշխատանքին կարող են միանալ նաև այլ երկրներ, այդ թվում ՝ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրները։ Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Բրյուսելում՝ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության շենքում։

  • Կիսվել: