Կիևի մարզային պետական վարչությունը հայտնել է մարզում ստեղծված իրավիճակի մասին. թեժ մարտեր են ընթանում
Կիևի մարզային պետական վարչությունից հայտնել են մարզում ռուսական զորքերի հատուկ գործողությունից հետո ստեղծված իրավիճակի մասին։
Նշվում է, որ Գոստոմելում թեժ մարտեր են ընթանում, տեխնիկան շատ է։ Վասիլկովոյում օդանավակայանի համար մարտ է, Վիշգորոդսկի շրջանում գրանցվել է ռազմական տեխնիկայի հսկայական կուտակում։
Ինչպես հայտնել է ուկրաինական УНИАН-ը՝ Դնեպրի աջ ափին Կիևի ենթակառուցվածքների նախարարության մերձակայքում (կառավարական թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա), ընթանում են թեժ մարտեր: